Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ամենաթանկ մարտը

Ամենաթանկ մարտը
20.09.2013 | 11:03

Սուպեր միջին քաշային կարգում WBA ու WBC վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչման համար անցած շաբաթ կայացած ֆլոյդ Մեյվեզեր-Սաուլ Ալվարես մրցամարտը պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ դարձել է մինչեւ այժմ կայացածներից ամենաթանկը: Մեյվեզերն, ով, անկախ քաշային կարգից, պահպանեց աշխարհի լավագույն բռնցքամարտիկի համարումը, ստացել է երաշխավորված 41,5 միլիոն ամերիկյան դոլար հոնորար` պլյուս տոմսերի վաճառքից ստացված տոկոսը: Մարտից վճարովի հեռուստատեսությունն այս պահի դրությամբ արդեն իսկ «աշխատել» է 150 միլիոն դոլար: Սակայն սրանք դեռեւս վերջնական թվեր չեն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ